Ծրագրեր
Բոլորը
«Ավան - 2»
2010-04-27 - 2013-04-30
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո մեկնարկում է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլը:

Նախատեսվում է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում (Բուսաբանական այգու հարևանությամբ) կառուցել նոր բազմաբնակարան շենքային համալիր:


Համալիրն ունենալու է երկսենյականոց եւ երեքսենյականոց շուրջ 90 բնակարաններ` 1քմ-ը 180000 ՀՀ դրամ արժողությամբ:

Բնակարանային համալիրի շինարարությունը մեկնարկելու է 2010 թ. մայիսին և նախատեսվում է ավարտել 2013 թ. ապրիլին: 

Հաշվի առնելով այն, որ երիտասարդ գիտամանկավարժական համակազմի բնակարանային խնդրի լուծումն արդիական է ոչ միայն Երևանի պետական համալսարանի, այլև Հայաստանի Հանրապետության մյուս պետական բուհերի երիտասարդ մասնագետների համար, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի կողմից որոշում է կայացվել կառուցվող բազմաբնակարան շենքում մատչելի բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել նաև Հայաստանի Հանրապետության այլ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին: 

Կառուցվող բազմաբնակարան շենքի նկարագիրը.

Բազմաբնակարան շենքը մոնոլիտ-երկաթբետոնե է, բազալտի և տրավերտինի արտաքին սալիկապատմամբ: Այն ունի 14 բնակելի հարկ, յուրաքանչյուր հարկում 7 բնակարան (բաց խոհանոցներով): 

Շենքն ունենալու է երեք վերելակ` մեկ բեռնատար և երկու մարդատար: 
Շենքի բակում կառուցվելու է կանաչապատ հանգստի գոտի և մանկական խաղահրապարակ: 

Կառուցվող շենքի բնակիչները հնարավորություն ունեն ձեռք բերելու նաև ստորգետնյա ավտոկայանատեղեր և հասարակական սպասարկման տարածքներ Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից այս ծրագրի առաջին փուլում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքում:

Կառուցվող բնակարանների նկարագիրը.

- Կառուցվող բնակարանների հատակը մանրահատակ է, 
- Սանհանգույցը սալիկապատված է, 
- Բնակարանների ներքին բաժանումներն իրականացվում են համաձայն բնակելի շինության ճարտարապետական գլխավոր նախագծի,
- Բնակարանների կոսմետիկ հարդարումը կատարվում է շինարարական կազմակերպության կողմից ներկայացված տարբերակներից շահառուի ընտրությամբ,
- Պատերի գույնի ընտրությունը կատարվում է շինարարական կազմակերպության կողմից ներկայացված տարբերակներից շահառուի կողմից,
- Մուտքի դուռը` երկաթյա, ներբնակարանային դռների և մանրահատակի փայտի տեսակը` հաճար,
- Պատուհանները` մետաղապլաստ,
- էլեկտրականության մոնտաժն իրականացվում է բնակելի շինության էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
- Էլեկտրական հանգույցները` տեղադրված,
- Ջեռուցման համակարգի մոնտաժը` կատարված` առանց սարքավորումների,
- Շենքը` գազիֆիկացված:

Ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման կարգը.

Շահառուի հետ կնքվող բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրի համաձայն` սահմանվում է շահառուի կողմից ձեռքբերվող բնակարանի արժեքի վճարման հետևյալ կարգը.
-նախնական վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 10 օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 35 տոկոսի չափով,
-առաջին միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 8 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով,
-երկրորդ միջանկյալ վճարում` բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելուց հետո 16 ամսվա ընթացքում` բնակարանի արժեքի ևս 20 տոկոսի չափով,

վերջնական վճարում` բնակարանի հանձնման-ընդունման ակտը ստորագրելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում` բնակարանի արժեքի 15 տոկոսի չափով:


Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու պայմանները.

Ծրագրի հնարավոր շահառուներ կարող են դառնալ մինչև 35 տարեկան, գիտական աստիճան ունեցող, առնվազն երեք տարի տվյալ պետական բուհում հիմնական գիտամանկավարժական աշխատանք կատարող, ամուսնացած և բնակարանի կարիք ունեցող մասնագետները:

Ծրագրի շահառուների խմբում ընդգրկվելու համար պահանջվող փաստաթղթերը.

Ծրագրի հնարավոր շահառուների խմբում ընդգրկվելու համար շահառուի կողմից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
-բնակարանային կարիքավորության մասին դիմում-բացատրագիր` հասցեագրված «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահին, որում անպայման պետք է նշել բնակարանի մակերեսային նախընտրությունը,
-շահառուի մասնակցության վերաբերյալ երաշխավորագիր` տրված տվյալ բուհի ռեկտորի կողմից, 
-շահառուի անձնագրի պատճենը,
-տեղեկանք աշխատավայրից` շահառուի կողմից տվյալ բուհում զբաղեցրած պաշտոնի և աշխատանքային ստաժի վերաբերյալ,
-շահառուի գիտական աստիճան ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ,
-ամուսնության վկայականի պատճենը,
-տեղեկանք ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոնից (ք. Երևան, Կոմիտասի պող. 35/2) Հայաստանի Հանրապետության տարածքում շահառուին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ,
-տեղեկանք բնակության վայրից շահառուի ընտանիքի կազմի վերաբերյալ:

Այս ծրագրի շրջանակներում առկա հնարավորությունների սահմաններում ՀՀ պետական բուհերին տրվել են համապատասխան չափաբաժիններ:

ՀՀ պետական բուհերին տրամադրվող յուրաքանչյուր բնակարանի համար անհրաժեշտ է ներկայացնել ծրագրի պայմաններին համապատասխանող առնվազն 2 հնարավոր շահառուների թեկնածություն, որոնց կազմից արդեն բնակարան ձեռք բերող շահառուները կընտրվեն «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող հրապարակային վիճակահանությամբ: 


«ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից արգելվելու է փաստաթղթային փաթեթը ներկայացրած, սակայն ծրագրի պահանջներին չհամապատասխանող թեկնածուների մասնակցությունը հրապարակային վիճակահանությանը:

ցույց տալ ավելին
Պատկերասրահ
ցույց տալ ավելին