Ծրագրեր
Բոլորը
Երեվանի պետական համալսարանի հիմներգի ստեղծումը
2004-05-01 - 2004-05-25
Երեւանի պետական համալսարանն իր 85-րդ տարեդարձի կապակցությամբ անսովոր նվեր ստացավ` հիմներգ:

«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մայր բուհն իր ծննդյան 85-ամյակի կապակցությամբ յուրօրինակ նվեր ստացավ` հիմներգ, որի երաժշտության հեղինակը անվանի երգահան Ռոբերտ Ամիրխանյանն է, իսկ բառերինը` բանաստեղծ Հովիկ Հովեյանը: Յուրաքանչյուր համալսարանականի համար պարտավորեցնող է սեփական բուհի հիմներգ ունենալը: Հիմներգի բառերի հեղինակը` Հովիկ Հովեյանը, Մայր բուհը համեմատել է մեր «Հայկյան երկրի» անցած փառավոր ուղու եւ մեր պետականությունը կերտած մեծերի հետ. «Լուսածին մայր տաճար հայրենի` Տիրոջ սուրբ լույսով օծված, Դու սեգ ճառագայթ մեր բորբ արեւի, Ջինջ մեր Հայկյան երկրի… »: Իսկ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի գրած երաժշտությունն ավելի տպավորիչ ու հնչեղ է դարձնում Մայր բուհի հիմներգը:

ցույց տալ ավելին
Պատկերասրահ
ցույց տալ ավելին