«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն
«Երեւանի պետական համալսարանն իր ավելի քան 90-ամյա պատմության ընթացքում անցել է բազմափուլ զարգացման ուրույն ճանապարհ` բարձրակարգ շրջանավարտներ տալով Հայաստանի գիտակրթական, մշակութային, քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտներին:

Մեր խնդիրների լուծման ճանապարհին առանձնահատուկ ձեւով կարեւոր ենք համարում համալսարանի բոլոր ժամանակների շրջանավարտների ներուժի ճիշտ օգտագործումը` թե՛ բարոյական եւ թե՛ ‎ֆինանսական գործոններով պայմանավորված:

Աշխարհի զարգացած ու կայացած բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհի ամենատարբեր խնդիրների լուծմանը սատար կանգնեու համար գործում են հասարակական հիմունքներով ստեղծված կազմակերպություններ, որոնք միավորում են տվյալ համալսարանի տասնյակ հազարավոր շրջանավարտներին:

Շրջանավարտներ, որոնք շահեկանորեն առանձնանում են իրենց մեծ ներուժով եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում ունեցած ծանրակշիռ վաստակով եւ ավանդով»:

Հարգանքներով`

«ԵՊՀ շրջանավարտների միավորման» հոգաբարձուների
խորհրդի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան
«Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն հիմնադրվել է 1996 թ-ին, վերակազմավորվել 2003-ին:

Հայաստանյան իրականության մեջ շրջանավարտների միավորումների ինստիտուտը շատ թույլ է զարգացած: Մինչդեռ բուհական խնդիրների շարքում կան այնպիսիք, որոնք կարող են արդյունավետ լուծում ստանալ նաեւ տվյալ բուհի շրջանավարտներին համախմբելու ճանապարհով:

Այս առումով Երեւանի պետական համալսարանի շրջանավարտները շահեկանորեն առանձնանում են իրենց մեծ ներուժով եւ հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում ունեցած ծանրակշիռ վաստակով ու ավանդով»:

Հարգանքներով`

«ԵՊՀ շրջանավարտների միավորում»
ՀԿ-ի նախագահ Արսեն Քարամյան
ԵՊՀ Շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի կազմը

Սերժ Սարգսյան - հասարակական- պետական գործիչ, ՀՀ 3-րդ նախագահ, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ, Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Խորհրդի անդամներ`

Արսեն Քարամյան - հասարակական գործիչ, «ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ պատմության եւ տնտեսագիտության ֆակուլտետների շրջանավարտ

Ռադիկ Մարտիրոսյան - ՀՀ ԳԱԱ նախագահ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ

Երվանդ Ազատյան - հասարակական գործիչ, «ԵՊՀ Բարեկամների միության» նախագահ, հրապարակախոս

էդուարդ Սարգսյան - հասարակական գործիչ, «ԵՊՀ շրջանավարտների միավորման» Կալիֆորնիայի մասնաճյուղի տնօրեն, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ



Հրանուշ Հակոբյան - հասարակական- քաղաքական գործիչ

Բարսեղ Բեգլարյան - գործարար, ԵՊՀ մեխանիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ

Մեր գործընկերները